ԱԴԾ-ն խնդրում է երկարաձգել Վելանի նախնական կալանքը
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայի դատարանին դիմել է ամերիկացի նախկին զինծառայող Փոլ Վելանի նախնական կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ:
Վելանը մեղադրվում է Ռուսաստանի տարածքում լրտեսական գործունեություն ծավալելու մեջ:
Նրա փաստաբան Վլադիմիր Ժերեբենկովն ասել է, որ Անվտանգության դաշնային ծառայությունը՝ ФСБ-ն, Լեֆորտովոյի շրջանի դատարանին խնդում է կասկածյալի կալանքը երկարաձգել մինչև մայիսի 28-ը: Ժերեբենկովի փոխանցմամբ, դատարանն այսօր պետք է որոշում կայացնի կալանքի հարցով:
ԱՄՆ-ի, Իռլանդիայի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի Վելանը ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին: Մեղավոր ճանաչվելու դեպքում նա կարող է դատապարտվել մինչև 20 տարվա ազատազրկման:
Վելանի ազգականները պնդում են, որ նա անմեղ է և Մոսկվա է մեկնել ընդամենը հարսանիքի մասնակցելու նպատակով:
Ռուսաստանի իշխանությունները չեն հայտնում, թե կոնկրետ ինչ մեղադրանք են առաջադրել Վելանին:
Փաստաբան Ժերեբենկովի համոզմամբ, իր պաշտպանյալին ձերբակալել են ԱՄՆ-ում կալանավորված Մարինա Բուտինայի հետ փոխանակելու համար:
Բուտինան կալանավորվել է որպես ԱՄՆ-ում չգրանցված օտարերկրացի գործակալ և դեկտեմբերին ընդունել է մեղադրանքը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...