Նազարբաեւը ցրել է կառավարությունը
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ընդունել է կառավարության հրաժարականը:
Ավելի վաղ Նազարբաեւը հայտարարել էր, որ կառավարությունը պետք է հրաժարական տա, հաղորդում է Nur. kz-ը:
Նա նշել է, որ կառավարությունը Ազգային բանկի հետ միասին այդպես էլ չկարողացավ լիարժեք կերպով իրական խթաններ եւ գործիքներ ստեղծել տնտեսության որակյալ աճի համար:
«Պետական ծրագրերի իրականացման վերլուծությունը ցույց տվեց, որ դրանք իրականացվում են, բայց շատ կարեւոր ուղղություններում կոնկրետ արդյունքներ չկան: Գործադիր մարմինների մոտեցման արդյունքում բնակչության սոցիալապես անապահով շերտերի մի մասին նպատակային սոցիալական օգնություն չի տրամադրվել:
Այս ամենը բխում է կառավարության անդամների, նախարարների եւ նահանգապետերի կողմից բնակչության հետ աշխատելու, մարդկանց խնդիրները լսելու, կատարվող աշխատանքը եւ քաղաքականությունը բացատրելու անկարողությունից:
Այս պայմաններում ես՝ որպես նախագահ եւ Սահմանադրության երաշխավոր, հաշվի առնելով մեր ժողովրդի շահերը, կայացնում եմ հետեւյալ որոշումը: Կարծում եմ, որ կառավարությունը պետք է հրաժարական տա:
Նոր կառավարությունը պետք է արդյունավետ քայլեր ձեռնարկի կենսամակարդակի բարձրացման, տնտեսության խթանման, ռազմավարական խնդիրների իրականացման համար », - ասել է նա:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...