Զախարովան հեգնանքով է մեկնաբանել Պուտինի ուղերձին ՆԱՏՕ-ի արձագանքը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան «Facebook»-ի իր էջում անդրադարձել է ՆԱՏՕ-ի մամուլի և լրատվության ղեկավար Պիրս Կազալեթի հայտարարությանը՝ կապված Դաշնային ժողովին ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի ուղերձի հետ։
Նախօրեին Պիրս Կազալետն ասել էր, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ուղղված սպառնալիքներն «անընդունելի» են, ու ՆԱՏՕ-ն չի ցանկանում սպառազինությունների նոր մրցավազք: Նա ընդգծել է՝ ՆԱՏՕ-ն բազմիցս խնդրել է Ռուսաստանին ոչնչացնել միջին հեռահարության հրթիռները. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը խոստացել է եվրոպական երկրներում չտեղակայել միջուկային զենքի նոր տեսակներ:
Պուտինը հայտարարել էր, որ Եվրոպայում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման դեպքում Ռուսաստանը հայելային ու ասիմետրիկ պատասխան կտա:
«Ինչո՞ւ միանգամից այդպես անհանգստանալ։ Ուղիղ մեկ տարի առաջ արևմտյան գործընկերները հայտարարում էին, որ չպետք է վախենալ զենքերի վերջին տեսակներով «ռուսական մուլտֆիլմերից», որ այդ ամենը Կրեմլի բլեֆն է» - գրել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է՝ Ռուսաստանի գործողությունները միայն պատասխանն են դաշինքի գործողություններին, մասնավորապես ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, ու հավելել, որ Մոսկվան չի պատրաստվում համակերպվել «գործընկերների ագրեսիվ գործողությունների» հետ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...