«Դա ամենատխմար գաղափարն է, որ երբևէ լսել եմ». Թրամփի կուսակիցը՝ Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման որոշման մասին
Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը նախագահ Դոնալդ Թամփի՝ մինչև ապրիլի 30-ը Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման մասին որոշումն «ամենատխմար գաղափար» է անվանել, գրում է vox.com-ը:
Հաղորդվում է, որ Գրեհեմը վեճի է բռնվել ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի հետ, երբ հարցրել է վերջինիս՝ ճիշտ է արդյոք, որ ԱՄՆ-ն ծրագրում է մինչև ապրիլի 30-ը դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից:
«Դա ամենատխմար գաղափարն է, որ երբևէ լսել եմ»,- ասել է Գրեհեմը՝ դրական պատասխան ստանալով: Սենատորը նաև իր խոսքում անպարկեշտ բառ է օգտագործել:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Թրամփը չէր բացառել Սիրիա ու Աֆղանստան ամերիկյան զորքի վերադարձը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...