Գորբաչովի ստորագրած «Ներողությունն» աճուրդում վաճառվել է 12 մլն ռուբլիով
«Մ. Գորբաչով. Ներողություն» կտավը հանվել է աճուրդի ու վաճառվել 12 մլն ռուբլիով: Ինչպես նշվում է «12-րդ աթոռ» աճուրդի տան ֆեյսբուքյան էջում, վաճառված նմուշն իրենից ներկայացնում է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահի ստորագրությամբ կտավ, որի վրա տպված է մեկ բառ՝ «Ներողություն»:
Կտավի հեղինակը նկարիչ Վ. Իվանովն է:
Նմուշի մեկնարկային գինը եղել է 100 000 ռուբլի, ինչը 120 անգամ ավելի քիչ է վաճառքի գնից:
Աճուրդն ընդհանուր տևել է տասը րոպե, ինչի արդյունքում այն ձեռք է բերել անհայտ գնորդ:
Իվանովի խոսքով՝ աշխատանքը ստեղծվել է 2009թ.՝ Գորբաչովի՝ Մոսկվայում Միջազգային համալսարան կատարած այցի ժամանակ: Իվանովը, որն այդ ժամանակ ուսանող էր, նախապես պատրաստել էր կտավ ու մարկեր, որպեսզի Գորբաչովը, ըստ իր ցանկության, ի հիշատակ ինչ-որ բան նկարի:
«Միխայիլ Սերգեևիչը ժպտաց, ստորագրեց ու հավելեց. «Ինքդ նկարիր, երևակայությունդ կբավականացնի»: Հենց նույն օրը ես կտավին գրեցի՝ «Ներողություն»»,-պատմել է Իվանովը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...