Որդան կարմիր, մուշուրբա, տիկ և կոխ. Հայաստանն ավելացնում է ոչ նյութական արժեքների ցանկը
ՀՀ կառավարությունն առաջիկայում կդիմի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հայաստանյան ոչ նյութական ժառանգության ևս 4 արժեք ճանաչելու համար։
Հայաստանի կառավարությունը մտադիր է ավելացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտպանվող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը։
Մշակույթի նախարարության առաջարկով համաշխարհային մշակութային արժեքների շարքում կդասվեն որդան կարմիրը և դրա մշակմանն ու կիրառությանը վերաբերող գիտելիքները, Գյումրվա կլկլանը, կամ ինչպես տեղացիներն են ասում` մուշուրբան։
Կապույտ մզկիթ
Երևանի կապույտ մզկիթը կներառվի՞ ՅՈՒՆԵՍԿՕ–ի նախնական ցանկում
Դա պղնձից և արույրից պատրաստված, ներսից անագապատ կանթավոր ջրաման է, որն իր անվանումը ստացել է հատակի հատուկ կառուցվածքի շնորհիվ, որով պայմանավորված դրանից ջուր խմելու և թափվելու ժամանակ առաջացող պղպջակները յուրահատուկ ձայն են արձակում։
Պահպանման ներկայացվող մյուս արժեքներն են ավանդական ստվերների տիկնիկային թատրոնը, պարկապզուկ նվագարանը, կամ, ինչպես ընդունված է կոչել` տիկը, և հայկական ժողովրդական մարտախաղը` կոխը։ Այն ժամանակակից ըմբշամարտ հիշեցնող խաղ էր, որն ուղեկցվում էր զուռնայի, դուդուկի, դհոլի երաժշտությամբ։ Հատուկ պարեղանակի ներքո մրցողները դեմ դիմաց պարում էին, ապա կենտրոն դուրս գալով` մրցում` կոխ բռնում։
Կառավարության այսօրվա նիստում այս բոլոր ազգային արժեքները որոշվեց ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացվող մշակութային ժառանգության ցանկում` որպես անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքներ։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...