ՆԱՏՕ-ն անընդունելի է համարում ՌԴ նախագահի հայտարարությունները
ՆԱՏՕ-ն անընդունելի է համարում ՌԴ նախագահի հայտարարություններն այն մասին, որ Եվրոպայում ամերիկյան սպառազինության տեղակայման դեպքում ռուսական հրթիռները կարող են ուղղվել դաշինքի երկրների դեմ ՝ ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալու արդյունքում: Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է դաշինքի ներկայացուցիչը` մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության նախագահի ուղերձը Դաշնային ժողովին:
Նա ընդգծել է, որ դաշինքը շարունակում է Ռուսաստանին պատասխանատու համարել այս պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու համար՝ հերթական անգամ կրկնելով Մոսկվայի հասցեին արգելված տեսակի սպառազինությունների տեղակայման վերաբերյալ մեղադրանքները:
«Մենք Ռուսաստանին կոչ ենք անում հետեւել ՄՓՀՀՊ-ին, մենք չենք ցանկանում սպառազինությունների մրցավազք, եւ ՆԱՏՕ-ի երկրները բազմիցս Ռուսաստանի Դաշնությանը կոչ են արել ոչնչացնել միջին հեռահարության հրթիռները», - հավելել է գործակալության զրուցակիցը:
Վերջինս «ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի մասին ՌԴ մեղադրանքները», որի մասին Ռուսաստանը հայտնել էր այս համակարգի ստեղծման սկզբից, անվանել է «ՌԴ կողմից ՄՓՀՀՊ-ի խախտումներից ուշադրությունը շեղելու կոպիտ փորձ»: Նրա խոսքով, այդ մեղադրանքները «հիմնավորված չեն, քանի որ ՆԱՏՕ-ի երկրները բազմիցս հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգը ստեղծվել են բացառապես պաշտպանական նպատակներով»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...