Կրեմլը Մակունցի տրամաբանությամբ
Կառավարող քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հերթական անգամ ցնցող հայտարարություն է արել, որին անհնար է չանդրադառնալ:
Նա ասել է, թե վերջին օրերին ռուսաստանյան լրատվամիջոցներում, այդ թվում՝ Մարգարիտա Սիմոնյանի մոտ («Russia Today»), մեկնաբանություններ են հայտնվում Հայաստանում ընթացող գործընթացների եւ այլնի մասին, եւ որ դրանք չեն ներկայացնում պաշտոնական Կրեմլի դիրքորոշումը: Դասականը կասեր՝ «Իյա իրո՞ք»։
Հիշեցնենք, որ ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնել են, թե Հայաստանի տարածքում մայդանի գրոհայիններ են պատրաստում, հետագայում դրանք Ռուսաստան «արտահանելու» համար:
Խոսքն առաջատար համապետական ալիքների մասին է։ Եվ Մակունցը հայտարարում է, թե ռուսական կենտրոնական հեռուստաալիքների նյութերն արտացոլում են միայն առանձին մասնավոր անձանց անձնական կարծիքները եւ պատկերացումները:
Մնում է համոզեին, թե իրենց շնորհիվ արդեն «Նոր Ռուսաստան է» եւ հիմնական քաղաքական հասարակական հաղորդումները չեն գտնվում Կրեմլի հստակ կուրացիայի տակ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը եւ այդ մասին ցուցադրաբար երկու օր շարունակ հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։ Մնում էր Մակունցը հայտարարի, թե Պուտինը չի արտահայտում Ռուսաստանի պաշտոնական տեսակետը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորում է ազատազրկման մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոր տարին եւ Սուրբ Ծնունդը եւ Մակունցը կրկին քիչ է մնում հայտարարի, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս անգամ էլ չի արատահայտում Կրեմլի պաշտոնական տեսակետը:
Մի խոսքով՝ հիասքանչ է կյանքը մանկապարտեզի պատուհանից։
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
Աշակերտները ծեծի են ենթարկել և նվաստացրել Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող տղային. նրանք ձերբակ...
Ով մեզ հետ չի, առնվազն դավաճան է