Ռոբերտ Քոչարյանը սթափության կոչ է անում Եվ այն, իհարկե, չի լսվի այս պահին
Անազատության մեջ գտնվող երկրորդ նախագահը Արցախյան շարժման տարելիցի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է. «... ներքաղաքական ու աշխարհաքաղաքական բարդ վայրիվերումների արդյունքում իշխանության եկած մարդիկ շարունակ ուժգին հարվածներ են հասցնում Հայաստանին, այդ թվում եւ Արցախին...» :
Նման ահազանգի հիմքը հարուցված քրգործերը չեն եւ նույնիսկ սեփական անազատոթյունը չէ: Ռ.Քոչարյանի մտահոգությունը ակնհայտ էր եւ չի թաքցվում։
Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահը բաց տեքստով խոսում է այն իրական վտանգների մասին, որոնք կանգնած են մեր առաջ։ Այն վտանգների, որոնց գործող իշխանությունը, խորհրդարական ընդդիմությունը կամ չեն տեսնում կամ ի վիճակի չեն տեսնել կամ լռում են դրանց մասին։
Ռոբերտ Քոչարյանը ահազանգում է, որ այսպես շարունակվելու դեպքում մենք կորուստներ ենք ունենալու, ահազանգում է, որ քանի դեռ շատ ուշ չէ հասարակությունը սթափվի, ամբողջովին դուրս գա էյֆորիկ վիճակներից եւ բաց եւ պարզ աչքերով նայի իրականությանը:
Պարզ է, որ այսօր այս ուղերձը չի ընկալվելու։ Ավելի ճիշտ, սթափվելու կոչը լայն զանգվածները անտեսելու են։ Ուղղակի այդպիսին է լայն զանգվածների հոգեբանությունը։ Բայս սա ամենեւին չի նվազեցնում ուղերձի արժեքը։
Ակնհայտ է, որ այն կարդալու են իշխանությունները եւ բոլոր այն անհատներն ու շրջանակները, ովքեր ինքնուրույն մտածելու եւ հետեւություններ անելու ունակություն ունեն։ Իսկ սա արդեն կարեւոր է։ Քոչարյանն իր թիրախն ակնհայտորեն ճիշտ էր ընտրել։ Ի վերջո, սկզբում սթափվում է գիտակից շերտը եւ հետո միայն լայն հասարակությունը։ Առաջին քայլը, կարծես,թե իրականություն է։
Մի կարեւոր հանգամանք եւս. Քոչարյանի ուղերձին անմիջապես արձագանքեց ադրբեջանական մամուլը։ Արձագանքը ընդգծված զուսպ էր, ինչ-որ տեղ զգուշավոր։ Ռոբերտ Քոչարյանն իր կյանի ընթացքում մի քանի անգամ « սթափեցրել» է Ադրբեջանին, Հայաստանի համար ապահովելով հաղթանակներ եւ խաղաղություն։ Ճակատագրի հեգնանքով , հիմա նա անազատությունից սկսում է սթափեցել հայ հասարակությանը, որ չպարտվենք ու չկորցնենք խաղաղությունը։
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը