«Սա հավանաբար վերջին մեկ տարվա ընթացքում իմ ամենավառ ճամփորդությունն էր». Լապշինը պատմել է Մեղրի կատարած այցի մասին (լուսանկարներ)
ՌԴ և Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն այս օրերին գտնվում է Հայաստանում, իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հերթական հրապարակումն է արել մեր երկրի տեսարժան վայրերից մեկի վերաբերյալ:
Բլոգերը պատմել է Հայաստանի ամենահարավային քաղաք՝ Մեղրի կատարած այցի մասին:
«Միանգամայն ֆանտաստիկ ուղևորություն էր դեպի Հայաստանի ամենահարավային քաղաք՝ Մեղրի, որն Իրանի հետ սահմանին է: Մենք անցանք սահմանի ամբողջ 45 կմ-ն, ու դա հավանաբար վերջին մեկ տարվա ընթացքում իմ ամենավառ ճամփորդությունն էր: Միանշանակ հայկական Սյունիքն ու սահմանային Արաքս գետի կիրճը ներառում եմ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Կովկասի գեղեցկագույն բնապատկերների շարքում»,-գրել է Լապշինը:
Բացի այդ, բլոգերն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ռուս և հայ սահմանապահներին, ռուս զինծառայողներին, որոնց շնորհիվ ուղևորությունն իրականացվել է:
Լապշինը նաև նշել է, որ իրենք անցել են Հայաստանի ամենավտանգավոր ճանապարհով և խոստացել այդ մասին պատմել հաջորդ գրառումներում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...