Փետրվարի 23-ին Մոսկվայում ավտոկայանատեղիներն անվճար կլինեն
Փետրվարի 23-ին` Հայրենիքի պաշտպանի օրը, Մոսկվայի բոլոր փողոցներում ավտոկայանատեղիներն անվճար կլինեն: Այդ մասին հայտնում է Коммерсант-ը` վկայակոչելով քաղաքային իշխանություններին:
«Փետրվարի 23-ին քաղաքացիները կայանելու համար չեն վճարի, այդ թվում այն փողոցներում, որտեղ գործում է առավելագույն` 1 ժամվա համար 380 ռուբլի արժեքը»- նշված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ, քաղաքային իշխանությունը տեղեկացրել է, որ կիրակի` փետրվարի 24-ին, բոլոր փողոցներում կայանումը կիրականացվի ամենօրյա ռեժիմով: «Հորդորում ենք վարորդներին լինել ուշադիր, հետևել ճանապարհային երթևեկության կանոններին, և ավտոմեքենաները կայանել թույլատրելի վայրերում»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերի 15-ից Մոսկվայում վճարովի ավտոկայանատեղիների նոր սակագներ են սահմանվել: Քաղաքի կենտրոնական 237 փողոցներում կայանելու վճարը գրեթե կրկնապատկվել է` դառնալով 1 ժամվա համար 380 ռուբլի: Կիրակի օրերին կայանելը նույնպես վճարովի է դարձել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...