«ԵՄ-ն պետք է հետ վերցնի Սիրիայում գերեվարված 800 ԻՊ-ականներին». Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպական միությունը պետք է հետ վերցնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 800 գրոհայիններին, որոնք Սիրիայում գերեվարվել են ԱՄՆ զորքերի կողմից: Թրամփի համոզմամբ՝ ԵՄ-ն նրանց պետք է հետ վերցնի ու դատարանի առաջ կանգնեցնի:
«Միացյալ Նահանգները խնդրում է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային ու մյուս եվրոպացի դաշնակիցներին հետ վերցնել ու դատել մոտ 800 ԻՊ-ականներին, որոնք մենք գերի են վերցրել Սիրիայում: Խալիֆայությունը (նկատի ունի ԻՊ-ի կողմից հռչակած խալիֆայությունը) պատրաստ է անկման»,-Twitter-ում գրել է նախագահը՝ նկատելով, որ իսլամիստներին ազատ արձակելը ճիշտ որոշում չի լինի:
Ինչպես նշում է The Guardian-ը, որոշ ԵՄ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, հայտարարել է, որ պատրաստ է հետ վերցնել երկրից Սիրիա մեկնած ու իսլամիստներին միացած ջիհադիստներին:
Թրամփը նաև հավելել է, որ խալիֆայության նկատմամբ 100%-անոց հաղթանակից հետո ԱՄՆ-ն կհեռանա Սիրիայից:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...