«Կալաշնիկովը» ցուցադրել է ինքնապայթեցվող «Կուբ» անօդաչու սարքը
«Կալաշնիկով» կոնցեռնը (ներառված է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ) Աբու Դաբիում սպառազինման IDEX միջազգային ցուցահանդեսի ընթացքում ցուցադրել է իր նորույթը՝ KYB անօդաչու թռչող սարքը, հաղորդում է ՌԲԿ-ն:
Շնորհանդեսի տեսահոլովակում երեւում է, որ անօդաչու սարքն ինքնին ռազմամթերք է. հասնելով նշանակետին՝ այն պայթում է: Ցուցահանդեսում այն ներկայացվել է 1:2 մասշտաբով մակետի տեսքով:
Սարքի թռիչքի արագությունը 80-130 կմ/ժ է, աշխատանքի տեւողությունը՝ 30 րոպե, առավելագույն ծանրաբեռնվածությունը՝ 3կգ, իսկ պարամետրերը՝ 1210х950х165սմ: Սարքը մշակվել եւ արտադրվել է Zala aero ընկերության կողմից, որը ներառված է կոնցեռնում:
ՌԲԿ-ի զրուցակցի խոսքերով՝ անօդաչու սարքը ցուցադրվում էր առաջին անգամ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...