Թրամփը վստահ է, որ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի, սակայն չի ակնկալում ստանալ այն, գրում է РИА Новости-ն:
«Ինչ վերաբերում է ինձ, ապա ես, հավանաբար, երբեք չեմ ստանա այն, բայց հոգ չէ: Նրանք տվել են այն (նախկին նախագահ Բարաք – Tert.am) Օբամային, և նա անգամ չգիտեր, թե ինչու», - հայտարարել է Թրամփը ՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Թվելով իր գրանցած հաջողությունները՝ նախագահն ընդգծել է ԿԺԴՀ-ի և անձամբ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հարաբերությունների հարթումը և Իդլիբում ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի հակաահաբեկչական գործողությունների հետևանքով խաղաղ բնակչության սպանության կանխումը:
Թրամփի խոսքով՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն անձամբ է իր թեկնածությունն առաջադրել: «Նա ասաց. «Ճապոնիայի անունից ես առաջադրել եմ ձեր թեկնածությունը և խնդրում եմ նրանց ձեզ Խաղաղության Նոբելյան մրցանակ տալ»», - հայտարարել է Թրամփը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...