«Մենք հավերժ չենք, ինչ-որ ժամանակ հեռանալու ենք». Լուկաշենկո
Նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են Ռուսաստանի եւ Բելառուսի ոչ միայն այսօրվա հարաբերությունները, այլեւ դրանց ապագա զարգացման համատեքստում, այդ թվում՝ պետությունների ղեկավարների փոխվելուց հետո: Այդ մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ղեկավարը՝ ամփոփելով փետրվարի 13-ից մինչեւ 15-ը կայացած զրույցների մի քանի փուլերի արդյունքները:
«Մենք անկեղծորեն միմյանց ասում ենք, որ մենք հավերժ չենք, որ ինչ-որ ժամանակ հեռանալու ենք: Իսկ ի՞նչ ենք թողնելու մեր երեխաներին: Նրանք ինչպե՞ս կշարունակեն մեր քաղաքականությունը: Դա նույնպես մեզ՝ որպես քաղաքական գորիչների, չի կարող չանհանգստացնել»,- ասել է նա:
Ինքնիշխանության հարցը ռուս-բելառուսական բանակցություններում նույնիսկ չի քննարկվում, կան երկու առանձին պետություններ, ասել է Լուկաշենկոն: «Դե մենք ինչու՞ արծարծենք Ռուսաստանի եւ Բելառուսի ինքնիշխանության հարցերը: Դա սրբապատկեր է, սրբություն»,- նշել է Բելառուսի ղեկավարը: Ըստ որում նա հայտարարել է, որ ՌԴ-ն եւ Բելառուսը պատրաստ են միավորվել, եթե դրան պատրաստ են նրանց ժողովուրդները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...