«Իր նոթատետրին ու գրչի՞ն է սպառնում, ինչ է». Զախարովան արձագանքել է Բոլթոնի նոր սպառնալիքներին
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ «Վենեսուելայում ժողովրդավարական ինստիտուտները խաթարողներին» ուղղված սպառնալիքները:
«Բոլթոնը սպառնացել է, որ «Վենեսուելայում ժողովրդավարական ինտիտուտները խաթարողները» հետևանքներ կունենան». իր նոթատետրին ու գրչի՞ն է սպառնում, ինչ է», - գրել է Զախարովան Facebook-ի իր պաշտոնական էջում՝ մեկնաբանելով մամուլում տեղ գտած վերնագրերից մեկը:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ համացանցում էր հայտնվել Բոլթոնի լուսանկարը, որում նրա ձեռքին նոթատետր է, իսկ դրա վրա գրված է «5000-անոց զորք դեպի Կոլումբիա»: Լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ Բոլթոնը Սպիտակ տանը լրագրողների հետ խոսել է Վենեսուելայում ստեղծված ճգնաժամի մասին և բուռն քննարկումների տեղիք տվել:
Ավելի վաղ Բոլթոնը նաև սպառնացել էր այն երկրներին, որոնք չեն ճանաչում վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին որպես երկրի ղեկավար: Թրամփի խորհրդականը կրկին հայտարարել էր, որ նման դիրքորոշումը հետևանքներ կունենա:
Հունվարի 21-ին Վենեսուելայում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել ընդդեմ Նիկոլաս Մադուրոյի: Ընդդիմության առաջնորդ, երկրի խորհրդարանի խոսնակ, 35-ամյա Խուան Գուաիդոն իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել: Դրանից անմիջապես հետո ԱՄՆ-ն ու դաշնակից պետությունները ճանաչել են Գուաիդոյի իշխանությունը: Սակայն Մադուրոն գտնում է, որ Գուաիդոն գործում է Վաշինգտոնի թելադրանքով ու պարզապես այդ երկրի «խամաճիկն» է:
Մադուրոյին իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան և մի շարք այլ պետություններ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...