Իրանի ԱԳՆ-ն նշել է միջուկային համաձայնագրից հրաժարվելու պայմանները
Իրանը մտադիր չէ «հենց այնպես» հրաժարվել միջուկային գործարքից եւ նման որոշում կընդունի միայն որպես այլ կողմերի գործողությունների պատասխան։ Այս մասին «RT Ինտերվյու» ծրագրում ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
Պատասխանելով ԵՄ երկու հիմնական պահանջների վերաբերյալ հարցին (Իրանի անդամակցությունը Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խմբին (ФАТФ) եւ բալիստիկ հրթիռների խնդրի շուրջ բանակցությունների սկսումը)՝ նա նշել է, որ Եվրոպան պետք է կատարի իր պարտավորությունները միջուկային համաձայնագրի համապատասխան։
«Մենք հավատարիմ ենք միջազգային համաձայնագրին, իսկ ԱԷՄԳ-ն հաստատել է, որ մենք դրան հետեւում ենք։ ԱՄՆ-ն է դուրս եկել միջուկային համաձայնագրից, իսկ եվրոպացիները պետք է կատարեն իրենց պարտավորությունները։
«Նրանք ակնհայտորեն անտարբերություն են ցուցաբերել այն բանում, ինչը վերաբերում է դրանց հետեւելու անհրաժեշտությանը, մասնավորապես՝ Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խմբի առումով։ Ահա մենք էլ հենց կատարում ենք նրա բոլոր կարգադրությունները մեր ներքին օրենսդրության շրջանակներում»,- հավելել է նա։
Նա նշել է, որ Իրանը «գործելու շատ տարբերակներ ունի», եթե Եվրոպան պնդի այս երկու պայմանները։
«Այդ երկու պայմանները կապված չեն միջուկային համաձայնագրի հետ։ Բայց եթե մեր կոնտրագենտները չցանկանան կատարել իրենց պարտավորությունները դրա համապատասխան, ապա մենք բավականաչափ այլընտրանքներ ունենք։ Նման այլընտրանքներից մեկը միջուկային համաձայնագրից դուրս գալն է։ Եթե մենք որոշենք այդպես անել, ապա դա կդառնա միայն Վաշինգտոնի դուրս գալու եւ Բրյուսելի անտարբեր դիրքորոշման արձագանքը»,- ասել է Զարիֆը։
Ինչպես ընդգծել է ԱԳՆ ղեկավարը, Իրանը «հենց այնպես չի հրաժարվի միջուկային գործարքից»։
«Միայն ի պատասխան այլ կողմերի գործողությունների։ Սակայն այս տարբերակը մեզ համար առաջնահերթ չէ։ Այսպիսով, Եվրոպան պետք է որոշում կայացնի, իսկ մենք, համապատասխանաբար, քայլեր կձեռնարկենք դրա հիման վրա»,- ամփոփել է նա։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...