Երևանում հանրային տրանսպորտը կաթվածահար էր. վարորդները հրաժարվում էին դուրս գալ երթուղի
Այսօր վաղ առավոտից Երևանում հանրային տրանսպորտը կաթվածահար էր։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի ավտոբուսների վարորդները հրաժարվում էին դուրս գալ երթուղի՝ պահանջելով, որ իրենց յոթ տարվա տնօրեն Էլբակ Թարփոշյանին աշխատանքից չազատեն։
Երկու ժամից ավելի մայրաքաղաքի տասնյակ երթուղիներ սպասարկող ավտոբուսների վարորդները հրաժարվում էին գիծ դուրս գալ։ Որոշ ժամանակ անց պարկում հավաքված վարորդների հետ բանակցելու եկան ընկերության տնօրենն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։
Նա NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Թարփոշյանը դեռևս անցած տարվա դեկտեմբերին աշխատանքից դուրս գալու դիմում է գրել, որը դեռևս չի հաստատվել։
Նրա խոսքով՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի՝ մինչև մրցույթ հայտարարելը։
Վարորդները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենց տեղեկություններով քաղաքապետարանն արդեն տնօրենի նոր թեկնածու ունի, որին իրենք դեմ են։
Վարորդները երկար ժամանակ հրաժարվում էին դուրս գալ երթուղի, ի վերջո, Էլբակ Թարփոշյանին հաջողվեց համոզել նրանց սպասարկել բնակիչներին։
«Ինձ մի քանի ժամ տվեք, խոստանում եմ, կգնամ, դիմումս կպատռեմ»,– ասաց նա։
Վարորդները համաձայնեցին երեք ժամ աշխատել, մինչև կպարզվի՝ ինչ որոշում է կայացվել։
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց՝ «գործադուլ չի եղել, պարզապես ավտոբուսներն ուշացումով են դուրս եկել երթուղի»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը