Ամսական 120 հազար դոլար վաստակող 26-ամյա ավստրալացին չի կարողանում ընկերուհի գտնել (լուսանկարներ)
Ավստրալացի ձեռնարկատեր Մեթյու Լեփրը, որն ամսական 120 հազար դոլար է վաստակում, սիրահարների տոնը միայնակ է անցկացնելու: Ինչպես նշում է Daily Mail-ը, պատճառն այն է, որ 26-ամյա երիտասարդը ոչ մի կերպ չի կարողանում իրեն համապատասխան կին գտնել:
Մեթյուն ստիպված է եղել թողնել համալսարանը և միաժամանակ 3 տեղ աշխատել, որպեսզի կարողանա օգնել միայնակ մորը ծայրը ծայրին հասցնել, իսկ այժմ 26-ամյա երիտասարդը սեփական բիզնեսն ունի և շրջում է ամբողջ աշխարհով:
Մեթյուի խոսքով՝ ինքը պատրաստ է լուրջ հարաբերություններ կառուցելու և ընտանիք ստեղծելու, սակայն մինչև հիմա անձնական կյանքում մեծ հաջողությունների չի հասել:
«Ի տարբերություն կարիերայիս՝ սիրային առումով ինձ մոտ ամեն ինչ նույնքան հաջող չի ընթանում: Ես այնպիսի կնոջ եմ փնտրում, որը պատրաստ է լուրջ հարաբերությունների և որն իմ կյանքի առանցքային մասը կդառնա»,- ասել է նա:
Մինչև հիմա Մեթյուն կանանց հետ ծանոթություններ է հաստատել ընկերների միջոցով, իսկ սոցցանցերում իր սիրելիին փնտրելու համար ժամանակ չունի:
Մեթյուն նաև խոստովանել է, որ մայրն Ավստրալիա է եկել ներգաղթյալի կարգավիճակում՝ առանց մի գրոշի, դրա համար էլ ինքը շատ համեստ դաստիարակություն է ստացել: Նա իրեն բնութագրել է որպես ազնիվ, հավատարիմ և հոգատար տղամարդու:
Տղամարդու խոսքով՝ ինքը ժամադրության գնալիս երբեք չի ասում կանանց, թե որքան գումար է վաստակում, քանի որ փողն ամեն ինչ չէ, և ինքը փնտրում է այնպիսի մեկին, որն իրեն կսիրի իր անհատականության և ոչ թե բանկային հաշվի համար:
«Իմ հաջողության ճանապարհին ես հասկացել եմ, որ փողով երջանկություն, սեր և ընտանիք չես գնի, որը քո կողքին կլինի և կաջակցի քեզ լավ և վատ պահերին»,- խոստովանել է Մեթյուն:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...