Գորբաչովը Վաշինգտոնին կոչ է արել երկխոսություն սկսել Մոսկվայի հետ
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը կարծում է, որ դուրս գալով «Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին» (ՄՓՀՀ) պայմանագրից` Միացյալ Նահանգները նպատակ ունի բացարձակ ռազմական առավելություն ձեռքբերել և իր կամքը թելադրել աշխարհին: Նա նաև կոչ է արել ԱՄՆ-ի ժողովրդին և Կոնգրեսին երկխոսել Մոսկվայի հետ: Գորբաչովի հոդվածը հրապարակվել է Ведомости պարբերականի սյունակում, հաղորդում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ երկկողմ պայմանագիրը ստորագրվել է 1987 թվականի դեկտեմբերի 8-ին` Միխայիլ Գորբաչովի` Վաշինգտոն կատարած այցի ժամանակ: Դոնալդ Թրամփը փետրվարի 2-ին հայտարարել էր ԱՄՆ-ի` պայմանագրից դուրս գալու մասին:
«ԱՄՆ-ի այս որոշումը պայմանավորված չէ ամերիկյան ղեկավարության կողմից հնչեցվող հանգամանքերով, կան այլ պատճառներ. ԱՄՆ-ը ցանկանում է ազատվել սպառազինությունների ոլորտում ցանկացած սահմանափակումից, ձեռք բերել բացարձակ ռազմական առավելություն... ենթադրում եմ, որ իր կամքը թելադրի աշխարհին, այլապես ինչի համար»- գրել է Գորբաչովը:
Նրա խոսքով` այս որոշման արդյունքում աշխարհում կսկսվի սպառազինությունների նոր մրցավազք, քաոս և անարոշություն: ԽՍՀՄ նախկին նախագահը դիմել է ամերիկացիներին և ԱՄՆ Կոնգրեսի անդամներին` կոչ անելով հաղթահարել առկա հակասությունները և երկխոսության սեղանի շուրջ նստել Մոսկվայի հետ: Ռուսաստանը, նրա կարծիքով, պատրաստ է այդ երկխոսությանը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...