«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման խմբագիրը մեղադրել է հայտնի գիտակ Ալեքսանդր Դրուզին խաղը «գնելու» փորձի համար (ձայնագրություններ)
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հայտնի հեռուստահաղորդման ռուսական տարբերակի գլխավոր խմբագիր Իլյա Բերը մեղադրել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» նախագծի հայտնի գիտակ Ալեքսանդր Դրուզին խարդախության ու խաղը «գնելու» փորձի համար: Այդ մասին Բերը պատմել է «Живой журнал»-ում:
Բերը պատմել է, որ 2018 թվականի նոյեմբերին Դրուզը մասնակցել է հաղորդման նկարահանմանը: Նկարահանումներից առաջ, ըստ Բերի, Դրուզն առաջարկել է հեռուստածրագրի գլխավոր խմբագրին բացահայտել հարցերի ցուցակն ու դրանց պատասխանները՝ փոխարենը խոստանալով 3 մլն ռուբլի շահումի մի մասը:
Բերը նշել է, որ խարդախությունն ապացուցել կարողանալու համար նա փոխանցել է Դրուզին հարցերի պատասխանների միայն մի մասը, վերջին 5 հարցը նա փոխել է, և դրանց պատասխանները գիտակը նախապես չի իմացել:
Դրուզը և նրա հետ խաղին մասնակցած գիտակ Վիկտոր Սիդնևը հասել են վերջին՝ 15-րդ հարցին ու չեն կարողացել պատասխանել դրան: Արդյունքում նրանք հեռացել են 200 000 ռուբլի շահումով:
Իր գրառումը Բերը վերնագրել է «Դիմում Ակումբների միջազգային ասոցիացիային և էթիկայի հանձնաժողովին»:
Որպես իր մեղադրանքների ապացույց Բերը ներկայացրել է երկու ձայնագրություն, որտեղ գիտակը նրան անում է տվյալ առաջարկը:
Առաջին և երկրորդ ձայնագրությունները կարող եք լսել՝ սեղմելով «առաջին» և «երկրորդ» բառերի վրա:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...