Հյուսիսային Կորեան շարունակում է միջուկային վառելիք արտադրել. ուսումնասիրություն
Հյուսիսային Կորեան շարունակում է միջուկային վառելիք արտադրել՝ միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի հետ ապամիջուկայնացման վերաբերյալ բանակցություններ վարելով եւ անցյալ տարի կարող էր բավական քանակությամբ արտադրել իր զինանոցում միջուկային զենքի մինչեւ 7 միավոր ավելացնելու համար: Այս մասին է վկայում ուսումնասիրությունը, որը հրապարակվել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ նախատեսված հանդիպումից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, հայտնում է Reuters-ը:
Միեւնույն ժամանակ 2017-ից Փհենյանի կողմից միջուկային զենքի եւ հրթիռների փորձարկումների սառեցումը նշանակում է, որ ԿԺԴՀ-ի զենքի մշակման ծրագիրը, հավանաբար, այդքան մեծ սպառնալիք չի ներկայացնում, ինչպես տարեվերջին: Այս մասին նշվում է Ստենֆորդի համալսարանի միջազգային անվտանգության եւ համագործակցության կենտրոնի զեկույցում:
Լոս Ալամոսի միջուկային լաբորատորիայի նախկին տնօրեն Զիգֆրիդ Հեքերը, ով այժմ աշխատում է Ստենֆորդում եւ զեկույցի հեղինակներից մեկն է, ասել է, որ արբանյակներից արված նկարները ցույց են տվել, որ 2018-ին ԿԺԴՀ-ն շարունակել է միջուկային վառելիքի արտադրությունը:
Հեքերի թիմի տվյալներով՝ 2017-ին ԿԺԴՀ զինանոցում մինչեւ 30 միավոր միջուկային զենք է եղել: Այսպիսով ներկայիս դրությամբ այն կարող է 37 միավորի հասնել: ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ստույգ չգիտեն, թե որքան միջուկային մարտագլխիկ ունի Փհենյանը: ԱՄՆ-ի ՊՆ-ի հետախուզական վարչությունն անցյհալ տարի հաշվել էր, որ դրանց թիվը մոտ 50-ի է հասնում, մինչդեռ վերլուծաբանները նշում էին 20-60 մարտագլխիկի մասին:
Ստենֆորդի համալսարանի զեկույցում նշվում է, որ թեեւ ԿԺԴՀ-ն, հավանաբար, շարունակում է մարտագլխիկների չափի փոքրացման ուղղությամբ աշխատել եւ երաշխավորել, որ դրանք կարող են տեղադրվել միջմայրցամաքային հրթիռների վրա, փորձարկումների կասեցումը զգալիորեն սահմանափակել է նման մշակումների հնարավորությունները:
«Նրանք չեն դադարեցրել պլուտոնիումի եւ հարստացված ուրանի արտադրությունը, - ասել է Հեքերը,-սակայն ամեն ինչ կախված է նաեւ զենքի ստեղծման աշխատանքներից, արտադրությունից, փորձարկումներից, իսկ հետո նաեւ արձակումներից»:
«Երբ նրանք դադարեցրին հրթիռային փորձարկումները, հետահարում կատարվեց: Ուստի, երբ ես նայում եմ այդ ամբողջ սպեկտրին, ինձ թվում է, որ Հյուսիսային Կորեան…այսօր պակաս վտանգավոր է, քան 2017-ի վերջին, չնայած նրան, որ նրանք կարող էին միջուկային զենքի եւս 5-7 միավոր արտադրել»…
Համալսարանի փորձագետները կարծում են, որ «ԿԺԴՀ-ն չի կարող մարտագլխիկը… ԱՄՆ-ի մայրացամաքային տարածքին հասցնել», սակայն ըստ Հեքերի, Փհենյանի միջուկային զենքը իրական սպառնալիք է Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի համար:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...