Իտալացի ագարակատերերը տոննաներով կաթ են թափել փողոցում՝ ի նշան բողոքի (տեսանյութ)
Սարդինիայում իտալացի հողագործները ցուցադրաբար հազարավոր տոննա ոչխարի կաթ են լցրել ճանապարհի երթևեկելի հատվածում՝ ի նշան բողոքի հումքի գնման ցածր գների դեմ:
Ինչպես նշում է Корреспондент-ը, կղզու ագարակատերերը պահանջում են բարձրացնել մեկ լիտր կաթի գնման արժեքը՝ 50 եվրոցենտից հասցնելով 70-ի: Այդ պահանջը նրանք բացատրում են նրանով, որ այլևս շահավետ չէ կենդանի պահելը կաթի արտադրության համար:
Նշվում է, որ նրանց բողոքի ակցիայի պատճառով տեղի ֆուտբոլային ակումբը չի կարողացել մեկնել Միլան՝ հանդիպում անցկացնելու:
«Յուրաքանչյուրս 11 մարդու ենք կերակրում: Եվ ոչ ոք մեզ չի օգնում, սակայն մենք բոլորին պահում ենք»,- ասել է ցույցի մասնակիցներից մեկը:
Նրանք պնդում են, որ կշարունակեն կաթ լցնել փողոցներում, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվի:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...