Ռումինիան դեմ է Եվրոպայում միջուկային հրթիռների տեղակայմանը
ԵՄ-ում նախագահող Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուն ՄՓՀՀՊ-ից ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի դուրս գալու մտադրության մասին հայտարարություններից հետո դեմ է արտահայտվել Եվրոպայում միջուկային հրթիռների տեղակայմանը:
«Եթե Մոսկվան երկխոսություն չի ցանկանում, մենք ստիպված ենք համապատասխան միջոցներ ձեռնարկել: Սակայն Եվրոպայում միջուկային հրթիռների տեղակայումը հաստատապես վատ պատասխան կլիներ: Ես նման բան չեմ կանխատեսում, այդ թվում նաեւ Ռումինիայում», - Welt թերթին ասել է Մելեշկանուն:
Նրա խոսքով՝ Ռումինիան մտահոգված է նրանով, որ ամերիկացիները ցանկացել են դուրս գալ ՄՓՀՀՊ-ից, բայց դեռ կես տարի կա, մինչեւ որ դուրս գալու հայտարարությունն ուժի մեջ կմտնի:
«Ես Ռուսաստանին կոչ եմ անում անել ամեն ինչ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրի կանոնները նորից հարգելու եւ համաձայնագիրը պահպանելու համար», - ասել է նախարարը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը փետրվարի 2-ին սկսում է Ռուսաստանի հետ կնքված Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից դուրս գալու գործընթացը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 2-ին հայտնել էր, որ ՌԴ-ն հայելային կպատասխանի ՄՓՀՀՊ-ից դուրս գալու Վաշինգտոնի որոշմանը եւ նույնպես դադարեցնում է իր մասնկացությունը պայմանագրին:
Նա նշել էր, որ Ռուսաստանը չպետք է եւ չի ներքաշվի Մոսկվայի համար ծախսատար սպառազինությունների մրցավազքին: Պուտինը նաեւ հավելել էր, որ զինաթափման վերաբերյալ ՌԴ-ի «բոլոր առաջարկները մնում են սեղանին եւ դռները բաց են», սակայն պահանջել էր այսուհետ այդ խնդրով բանակցություններ չնախաձեռնել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...