Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով ժամանել է Իրաք
Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը փետրվարի 12-ին չհայտարարված այցով ժամանել է Բաղդադ։
Ուղեւորության ընթացքում պլանավորված են Շանահանի հանդիպումներն Իրաքի պաշտոնատար անձանց, ներառյալ Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մեհդիի հետ: Դա Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատարի առաջին այցն է Իրաք, ճշտում են զանգվածային լրատվամիջոցները:
Իրենց հերթին Պետական դեպարտամենտում նշել են, որ Շանահանի այցի նպատակն է՝ քննարկել Իրաքում ապագա ամերիկյան ռազմական ներկայությունը, ինչպես նաեւ ընդգծել այդ երկրի ինքնիշխանության կարեւորությունը: Նաեւ սպասվում է, որ Շանահանը կհանդիպի Իրաքում ամերիկացի հրամանատարների հետ՝ Սիրիայից ամերիկյան զորակազմի դուրսբերումը քննարկելու համար:
Նախօրյակին Շանահանը չհայտարարված այց էր կատարել Աֆղանստան: Նա հանդիպել էր երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ: Ավելի ուշ նախագահական պալատում հայտնել են, որ կողմերը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը, Աֆղանստանի հաշտության գործընթացը եւ ԱՄՆ-ի ռազմավարությունը Հարավային Ասիայում, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...