«Սա թուրք-ֆրանսիական հարաբերությունների համար հստակ հետևանքներ կունենա». թուրք պաշտոնյան Մակրոնի՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու որոշման մասին
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմար Չելիքը, մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին որոշումը, հայտարարել է, որ դա լուրջ ազդեցություն կունենա թուրք-ֆրանսիական հարաբերությունների վրա, գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
«Մենք չենք բավարարվի որոշումը դատապարտելով: Սա հստակ հետևանքներ կունենա», - ասել է Չելիքը:
Ըստ թուրք պաշտոնյայի՝ Ֆրանսիան իրավունք չունի Թուրքիային պատմությանն առերեսվելու դասեր տալու:
«Մակրոնը խոսում է պատմությանն առերեսվելու մասին: Եթե հարգելի Մակրոնը նման ձգտումներ ունի, նախ կարծում ենք, որ անհրաժեշտ է, որ առերեսվի ֆրանսիացիների կողմից Ալժիրում մարդկության դեմ իրագործված մեղքերին: Թուրքիան պատրաստ է ամեն տեսակի առերեսման», - նշել է Չելիքը:
Նշենք, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մտադրության մասին Էմանուել Մակրոնը հայտնել էր դեռ ամիսներ առաջ, երբ կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի ուղեկցությամբ Երևանում գտնվող «Շառլ Ազնավուր» կեցավայր այցելության շրջանակում խոսել է այդտեղ մեծն շանսոնյեի հետ չկայացած հանդիպման և Հայոց ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարի մասին՝ նշելով, որ Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:
«Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է: Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մասն է կազմում, ապա Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է հարգվի նաև մեր հանրապետությունում», - նշել էր Մակրոնը Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...