Ռուսաստանը փաստացի գազի գնի զեղչ է կատարել Հայաստանի համար. ՌԴ փոխարտգործնախարար
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանն իր դաշնակից Հայաստանին բնական գազ է մատակարարում համաշխարհային գների համեմատ արտոնյալ արժեքով, բացի այդ՝ ՌԴ-ն փաստացի կոմերցիոն զեղչ է արել Հայաստանի համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պայմանագրի ժամկետի՝ 2018 թվականի դեկտեմբերի 31-ին լրանալու հետ կապված կնքվել է հավելյալ համաձայնագիր, որին համապատասխանաբար Հայաստանի համար 2019 թվականին գազի գինը սահմանվեց 165 ԱՄՆ դոլար 1000 կուբամետրի համար: Պետք է նաև նշել, որ ռուսաստանյան ներկրողը չի կիրառել գնի վերահաշվարկ՝ կապված գազի կալորիականության հետ», - նշել է Կարասինը՝ ընդգծելով, որ Ռուսաստանն այժմ մատակարարում է բարձրացված ջերմունակությամբ բնական գազ:
«Սա փաստացի նշանակում է լրացուցիչ կոմերցիոն զեղչ», - շեշտել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավարը:
Նրա խոսքով՝ սա պայմանավորված է Հայաստանի և ՌԴ-ի միջև առկա հարաբերությունների դաշնակցային բնույթի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Գազպրոմ»-ը հաղորդել էր, որ գազի սակագինը Հայաստանի համար թանկանալու է 10 տոկոսով. գործող 150 դոլարի փոխարեն կլինի 165 դոլար 1000 խմ համար։ Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ երկրի իշխանությունները «Գազպրոմ» ընկերության հետ պայմանավորվել են գազի ներքին սակագնի պահպանման մասին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...