Գերմանիան կարող է ավելի քան 100 000 աշխատատեղ կորցնել Brexit-ի պատճառով
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից առանց համաձայնագրի դուրս գալու դեպքում Գերմանիան կարող է ավելի քան 100 000 աշխատատեղ կորցնել:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով գերմանական աղբյուրին, նման տվյալներ է հրապարակել տնտեսական հետազոտությունների ինստիտուտը: «Կոշտ Brexit-ի ազդեցությունը զբաղվածության վրա հատկապես նկատելի կլինի մեքենաշինության ոլորտում», - ասվում է հետազոտության մեջ:
Աշխատատեղերի առավել խոշոր կրճատումներ սպառնում են Volkswagen-ի և BMW-ի աշխատակիցներին:
Բացի այդ, զանգվածային կրճատումներ կարող են տեղի ունենալ Բյոբլինգենում, որտեղ տեղակայված են խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները, որոնցից են IBM-ն ում Siemens-ը: Կոշտ Brexit-ի հետևանքով կարող են տուժել նաև միջին օղակի ընկերությունների աշխատակիցները:
Հիշեցնենք, որ ԵՄ կազմից Միացյալ Թագավորության դուրս գալը նախատեսված է մարտի 29-ին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...