Խորհրդավոր միլիոնատերը ցանկանում է սար գնել` անսպասելի հուշարձանի վերածելու համար
Շքեղ իրերի առցանց վաճառքով զբաղվող կայքը վերջերս հայտնել է, որ խորհրդավոր միլիոնատերն իրենց է դիմել արտասովոր խնդրանքով:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, միլիոնատերը ցանկություն է հայտնել սար գնել Մեծ Բրիտանիայում, որի վրա կկարողանա քանդակել իր ընտանիքի անդամների դեմքերը՝ Ռաշմոր լեռան օրինակով:
Ըստ նրա պահանջի` ժայռը պետք է այնքան մեծ լինի, որ դրա վրա տեղավորվեն իր, ինչպես նաև կնոջ, երեք երեխայի և ընտանիքի շան դիմապատկերները: Տղամարդը, որի անունը չի նշվում, մտադիր է մինչև 15,5 մլն դոլար վճարել միայն լեռը ձեռք բերելու համար: Իսկ փորագրող վարպետների համար նա պատրաստ է հատկացնել առանձին գումար:
Վաճառք իրականացնող կայքը, հարմար տարբերակ չունենալով առաջարկելու իր մշտական հաճախորդին, դիմել է հանրության օգնությանը՝ փորձելով գտնել նման ժայռ ունեցող մեկին, ով կցանկանա վաճառել այն:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...