Ադրբեջանի հայցը ստիպել է դատարանում սահմանել «դիկտատուրա» հասկացությունը
Ադրբեջանի իշխանությունների հայցն ընդդեմ Premieres lignes եւ France 24 ալիքի ստիպել էր պատասխանողներին ձեւակերպել դատարանում «դիկտատուրա» հասկացությունը:
Հայաստանից ժամանած լրագրողներին խմբագրության աշխատակիցները պատմել են, որ գործի ընթացքը հետաքրքիր էր եւ մյուսներից տարբերվող. «Ստիպված էինք դատարանում ձեւակերպել «դիկտատուրա» հասկացությունը: Սովորաբար դատերն ունեն փոքր-ինչ այլ բնույթ:»
«Իմ նախագահը պաշտոնական գործուղման մեջ է» երկժամանոց ֆիլմ-հետաքննությունը պատրաստել է Premieres lignes հեռուստաալիքը Cash Investigation հաղորդման համար եւ ցուցադրել է France 24 հեռուստաալիքը 2015 թվականի սեպտեմբերի 24-ին: Հետաքննության սյուժեն պատմում է այդ երկրներ Ֆրանսիայի նախագահների երկու այցերի մասին: Ֆիլմի հեղինակներ Լորան Ռիշարը, Էլիզ Լյուսյեն եւ մյուսները, մի քանի անգամ անվանում էին Իլհամ Ալիեւի ռեժիմը բռնապետական եւ հայտարարում, որ «ամերիկյան Պետդեպարտամենտի դիվանագիտական նամակագրության մեջ Իլհամ Ալիեւնը նկարագրված է որպես «կնքահայր, որը ղեկավարում է երկիրը Կորլեոնեի ոճով»: Արդեն մի քանի օր անց Ադրբեջանի շահերը ներկայացնող փաստաբան Օլիվյե Պարդոն հայցադիմում էր ներկայացրել զրպարտության մեղադրանքով: Լրագրողների օգտին դատարանում ելույթ է ունեցել «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը եւ ֆիլմի հերոսուհիներից մեկը՝ ադրբեջանական իրավապաշտպան Լեյլա Յունուսը: Ի շահ Ադրբեջանի իշխանությունների ցուցմունք են տվել ֆրանսիական որոշ քաղաքական գործիչներ, մասնավորապես, նախկին սենատոր Անդրե Վիլյեն եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ժան-Ֆրանսուա Մանսելը, որոնք Բաքվի կողմից մասնակի ֆինանսավորվող «Ադրբեջանի ընկերներ ասոցիացիայի» վարչական խորհրդի անդամներ են»:
Առաջին դատական նիստի օրը՝ 2017 թվականի սեպտեմբերի 5-ին, որոշ եվրոպական պարբերականներ (ներառյալ le Monde-ն) հրապարակել էին Ադրբեջանի մասին Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործության ուսումնասիրման կենտրոնի (OCCRP) հետաքննության արդյունքները: Հետաքննության առարկան էին նաև Մեծ Բրիտանիայում կեղծ ընկերությունները, որոնց միջոցով ադրբեջանական վերնախավը 2.9 մլն դոլար էր լվանում: Այդ գումարներով կաշառվում էին եվրոպական քաղաքական գործիչները, որոնք զբաղվում էին ԵՄ-ում Ադրբեջանի շահերի լոբբինգով եւ արգելափակում էին այդ երկրում մարդու իրավունքների խախտումները քննադատող բանաձեւերը: 2017 թվականի նորյեմբերի 7-ին Փարիզի արվարձան Նանտերի դատարանը վճռել էր, որ Ադրբեջանի հայցն անընդունելի է, քանի որ, նախ, խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմքն է, իսկ մամուլի մասին օրենքում չկա «զրպարտություն» հասկացությունը: Այնուհետեւ, ֆրանսիական քրեական իրավունքը հնարավորություն չի տալիս պետություներին ներկայանալ որպես քաղաքացիական հայցվորներ: Premieres lignes-ը հիմնադրվել է 2006 թվականին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...