Կանայք ավելի հաճախ են տուժում «ռոմանտիկ խարդախություններից», քան տղամարդիկ. վիճակագրություն
Խարդախությունների դեպքերի մասին բրիտանական ոստիկանության Action Fraud տեղեկատվական կենտրոնը հրապարակել է վերջին վիճակագրական տվյալները՝ համաձայն որոնց պարզ է դարձել, որ «ռոմանտիկ խարդախություններից» տուժածների 63 տոկոսը կանայք են, հաղորդում է BBC News-ը:
Ինչպես նշում է պարբերականը, անցյալ տարի ռոմանտիկ խաբեբաների պատճառով տուժած յուրաքանչյուր կնոջ ֆինանսական կորուստները միջինում կազմում էին շուրջ 11 145 ֆունտ:
Ընդհանուր առմամբ, ըստ ոստիկանության տվյալների, որոնց հիմքում ընկած են 4 555 դիմումները, 2018 թվականին կանայք ռոմանտիկ խաբեբաների պատճառով կորցրել են 50 մլն ֆունտ: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այդ ցուցանիշն աճել է 27 տոկոսով:
Ընդ որում՝ նշվում է, որ ոչ բոլոր տուժածներն են դիմում ոստիկանություն:
Հիմնականում խաբեբաները ծանոթանում են իրենց զոհերի հետ ծանոթությունների կայքերի եւ սոցցանցերի միջոցով:
Որոշ ժամանակ անց ջերմ շփման արդյունքում նրանք, տարբեր հնարների դիմելով, սկսում են գումար կորզել՝ խնդրելով ուղարկել Համացանցի միջոցով:
Այդ սխեմայով գործող խաբեբաներն օգտագործում են կեղծ հաշիվներ եւ անուններ, իրենց մասին կեղծ տեղեկություններ են տրամադրում, ինչպես նաեւ իրենց հետ կապ չունեցող մարդկանց լուսանկարներ են հրապարակում:
Ինչպես նշում է Լոնդոնի ոստիկանության տնտեսական հանցագործությունների բաժնի ղեկավար Քարեն Բաքսթերը, «ռոմանտիկ խարդախությունների» դեպքերն ավելանում են տարեց տարի, իսկ տուժածները կրում են ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ հուզական կորուստներ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...