Որտեղ են պահվում Թուրքիայի ոսկու պաշարները
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը ուղիղ եթերում մանրամասներ է հրապարակել այս երկրի ոսկու պաշարների մասին։
Տեղական NTV հեռուստաընկերթյան եթերում Ալբայրաքը պատասխանել է ուսանողների հարցերին։ Նրանցից մեկը հետաքրքրվել է, թե ինչ կլինի, եթե Թուրքիայում տեղի ունեցող հավանական ներքին խառնակություններից օգտվելով՝ ԱՄՆ-ը կամ Անգլիան որոշեն բռնագրվել այնտեղ պահվող թուրքական ոսկո պաշարները, ինչպես դա եղավ Վենեսուելայի դեպքում։
Ալբայրաքը պատասխանել է, որ հարցը հիմնված է հանրության մեջ տարածված սխալ կարծիքի վրա․ «Թուրքիայի Հանրապետության Կերնտրոնական բանկի ողջ ոսկու պաշարը Թուրքիայում է։ Արտերկրում ոչ մի ոսկու հատիկ չունենք», - նշել է թուրք նախարարը։
Ալբայրաքը հավելել է, որ նախկինում Թուրքիան տարբեր երկրներում ունեցել է ոսկու որոշակի պաշարներ, բայց վերջին շրջանում այդ ամենը բերվել է Թուրքիա։
«Թե՛ մեր ոսկու պաշարները, թե՛ դրամական միջոցները բոլորը Թուրքիայում տարածքում են», - շեշտել է նախարարը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...