ԵՄ դիվանագետները հայտնել են Բրյուսելում հարյուրավոր ռուս եւ չինացի լրտեսների գործելու մասին
ԵՄ դիվանագտները հայտնել են այն մասին, որ Բելգիայի մայրաքաղաքում մշտապես գործում են մոտ 250 չինացի եւ 200 ռուս լրտեսներ, փոխանցում է Die Welt պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով՝ Եվրոպական արտաքին քաղաքական գործունեության ծառայության (EEAS) ներքին անվտանգության կառույցները դիվանագետներին խորհուրդ են տալիս հատուկ ուշադրություն դարձնել Եվրոպական թաղամասում (շրջան, որտեղ տեղակայված են Եվրամիության բրյուսելյան գրասենյակների հիմնական մասը) մի շարք վայրերի վրա: Դրանց թվում են ճաշարանը եւ սրճարանը, որոնք գտնվում են Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի մերձակայքում:
Չինաստանի եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցներն առաջին հերթին աշխատում են իրենց երկրների դեսպանատներում կամ առեւտրի ներկայացուցչություններում, նշում են EEAS-ից: Ծառայության տեղեկություններով՝ նախկինում Բելգիայի մայրաքաղաքում թվակազմով առաջատար էին ռուս լրտեսները: Գերատեսչությունը, սակայն, կոնկրետ թվեր չի ներկայացնում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...