Անհայտ անձինք ծխացող ռումբեր են նետել Տիմոշենկոյի նախընտրական հանդիպման մասնակիցների ուղղությամբ
Անհայտ անձինք խոչընդոտել են Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի նախընտրական հանդիպումը Բելայա Ցերկով քաղաքի ընտրողների հետ: Այդ մասին ասված է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է ТАСС-ը:
«Փետրվարի 8-ին, ժամը 18:51-ին (Երևանի ժամանակով 19:51-ին) ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Բելայա Ցերկով քաղաքի փողոցներից մեկում, նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոյի ելույթի ժամանակ, բեմի հետևի մասում կայանված Audi ավտոմեքենայում ռումբ է տեղադրված և այն շուտով պայթելու է»,- նշված է հայտարարության մեջ:
Իրավապահներն անմիջապես ժամանել են դեպքի վայր և տարհանել նշված ավտոմեքենան:
Բացի այդ, ըստ ՆԳՆ-ի, Տիմոշենկոյի ելույթի ժամանակ անհայտ անձինք երկու ծխացող ռումբ են նետել հանդիպման մասնակիցների ուղղությամբ: Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել և ձերբակալել են նրանց: Հինգ այլ անձի մոտ ևս հայտնաբերվել են ծխացող ռումբի նմանվող առարկաներ, նրանք նույնպես տեղափոխվել են ոստիկանության բաժանմունք: Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...