Գերմանացի «դեղին բաճկոններ»-ը բողոքի ակցիա են իրականացրել Բեռլինի կինոփառատոնի կարմիր գորգի դիմաց
Գերմանական կինոթատրոնների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել Բեռլինի Պոտսդամի հրապարակում` թատրոնի շենքի առջև, որտեղ ընթանում է Բեռլինի 69-րդ միջազգային կինոփառատոնը, հաղորդում է Interfax գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` Գերմանիայի ամենախոշոր` Cinemaxx կինոթատրոնների ցանցի 100-ից ավելի աշխատակիցներ, դեղին բաճկոններ հագած, սուլիչներով և պաստառներով, պահանջել են աշխատավարձի բարձրացում` ժամավճարը 9,19 եվրոից հասցնել մինչև 12,63 եվրոյի:
Ակցիային մասնակցել են ոչ միայն Բեռլինի բնակիչները, նրանցից շատերը եկել են Գերմանիայի տարբեր քաղաքներից` Մայնցից, Համբուրգից, Դարմշտադտից և այլն: «Բեռլինալե»-ից որևէ արձագանք չի եղել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...