Այսօր շատ երկրներ բավական ակտիվ հիբրիդային պատերազմներ են վարում. Մերկել
Գերմանիայի Դաշնային հետախուզության ծառայությունը (BND) կարեւոր դեր է խաղում երկիրը կիբեր սպառնալիքներից եւ ապատեղեկատվական արշավներից պաշտպանելու գործում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բեռլինում ելույթ ունենալով BND- ի նոր գրասենյակի բացման արարողությանը, հաղորդում է DW-ն:
Կանցլերի խոսքով այսօր շատ երկրներ բավական ակտիվ հիբրիդային պատերազմներ են վարում:
«Եվ այս ուղղությունում մենք ուժեղ հետախուզական ծառայության կարիք ունենք, որը կկարողանա ժամանակին վերլուծել եւ զգուշացնել արտասահմանից եկող կիբերսպառնալիքների մասին», - ասել է Մերկելը:
Կառավարության ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել ապատեղեկատվության դեմ պայքարին: «Մենք պետք է սովորենք գործ ունենալ կեղծ լուրերի հետ` որպես հիբրիդային պատերազմի բաղկացուցիչ մաս», - նշել է նա` հիշեցնելով, որ այդպիսի ուղերձները հաճախ նպատակային պետական քարոզչություն են պարունակում: Կանցլերի կարծիքով, BND-ը հատուկ դեր է խաղում այս ոլորտում: Հետախուզական գործակալությունը պետք է վերլուծի, թե ով է կանգնած նման քարոզչական հարձակումների հետեւում: Սա հատկապես արդիական է Եվրախորհրդարանի ընտրությունների նախաշեմին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...