«The National»-ն անդրադարձել է ԱՄԷ-ի հայ համայնքին
Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պատմական այցի համատեքստում «The National»-ն անդրադարձել է կրոնական բազմազանությանը, ԱՄԷ-ում բնակվող տարբեր դավանանքի ազգերի: Խոսելով 10-ից ավելի ազգերի, այդ թվում, հայերի մասին, ովքեր եկել են ԱՄԷ աշխատելու, նշվում է, որ կրոնական բազմազանության համատեքստում ուսումնասիրվել է յուրաքանչյուր հավատքի հիմքում ընկած ծիսակարգերը:
Անդրադառնալով հայ համայնքին՝ պարբերականը նշում է, որ հայերը ԱՄԷ եկել են տասնամյակներ առաջ: 1950-ական թվականներին, երբ ԱՄԷ-ում առաջին նավթային ճամբարներն էին ձևավորվում, եկան բազմաթիվ հայեր, որոնք մասնագիտացած էին տարբեր ոլորտներում: Մասնավորապես, նրանց թվում էին ինժեներները, ավտոմեխանիկները, առևտրականները: Աշխատանքով նրանք իրենց աջակցություն էին հայտնում էներգետիկ արդյունաբերության ծաղկող ոլորտին:
«1970-ական թվականներին Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի հեղափոխության արդյունքում բազմաթիվ հայեր ստիպված էին թողնել այդ երկրները և տեղափոխվել ԱՄԷ: Առաջին պատարագը տեղի է ունեցել 1977 թվականին, առաջին եկեղեցին կառուցվել է Շարժայում 1996-ին և հայկական համայնքը պաշտոնապես ճանաչված է: Այսօր ԱՄԷ-ում բնակվող հայերի թիվը հասնում է հազարների»,-գրում է «The National»-ը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...