Դու ո՞վ ես, որ թուրքերին հայերի ցեղասպանության համար մեղադրես․ թուրք ազգայնականը՝ Մակրոնին
«Բիրգյուն» պարբերականը, անդրադառնալով Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին որոշմանը, մեջ է բերել Թուրքիայի «Մեծ միասնություն» կուսակցության ղեկավար Մուստաֆա Դեսթիջի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանի քաղաքացի 100 հազար անօրինական ներգաղթյալներին պետք է արտաքսել Թուրքիայից։
Ազգայնական կուսակցության առաջնորդը ևս մեկ անգամ հայտարարել է, որ ոչ մի որոշում չի կարող ստիպել Թուրքիային ընդունել Հայոց ցեղասպանությունը:
«Մակրոնը չէ, ամբողջ աշխարհն էլ միանա, չեն կարող դա մեզ ընդունել տալ», - հայտարարել է Դեսթիջին, ապա Ֆրանսիային մեղադրել «ցեղասպան անցյալ ունենալու, Ալժիրում ու Ռուանդայում բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դառնալու համար»:
«Դու ո՞վ ես: Դու նախ պատասխան տուր ձեր արած ցեղասպանությունների համար: Ալժիրում 2 մլն մահմեդականի մահվան պատճառ դարձաք: Դուք Ռուանդայում հեղաշրջմանն աջակցեցիք, 800 000 անմեղ մարդ կյանքը կորցրեց: Դու նախ այս ամենի պատասխանը տուր: Դու ո՞վ ես, որ այս ժողովրդին հայերի ցեղասպանություն իրականացնելու համար մեղադրես»,- ասել է Դեսթիջին:
Նշենք, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մտադրության մասին Էմանուել Մակրոնը հայտնել է դեռ ամիսներ առաջ, երբ կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի ուղեկցությամբ Երևանում գտնվող «Շառլ Ազնավուր» կեցավայր այցելության շրջանակում խոսել է այդտեղ մեծն շանսոնյեի հետ չկայացած հանդիպման և Հայոց ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարի մասին՝ նշելով, որ Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:
Իր որոշման հաստատման մասին Մակրոնը հայտնել էր օրերս Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...