Ոսկի, հազարավոր ադամանդներ և թանկարժեք քարեր. հայ ոսկերչի՝ թուրք սուլթանի համար պատրաստած բացառիկ հրացանը (լուսանկարներ, տեսանյութ)
Luxury Launches կայքն ուշագրավ անդրադարձ է կատարել հայ ոսկերիչ վարպետներին՝ ներկայացնելով նրանցից մեկի՝ սուլթան Մահմուդ 1-ի համար 1732-1733 թթ. ստեղծված բացառիկ հրացանը, որը պատրաստված է ոսկուց, արծաթից, զարդարված է ադամանդներով, զմրուխտներով ու այլ թանկարժեք քարերով:
«Թեև աշխարհում քչերին է հայտնի, սակայն Հայաստանը բարձրակարգ ոսկերիչների երկիր է, որոնցից որոշների արմատները դարերի պատմություն ունեն: Նրանց ստեղծած արվեստի գործերը բարձր են գնահատվում (սկսած Օսմանյան կայսրության դարաշրջանից), և եթե հավատանք արձանագրություններին, ապա հայերն աշխարհում առաջինն են մշակել մետաղն ու այն նախշազարդել»,-գրում է աղբյուրը՝ որպես ասվածի ապացույց բերելով հրացանը:
Ըստ տեղեկությունների՝ բացառիկ նմուշի հեղինակը սուլթանի քրիստոնյա ոսկերիչ Հովհաննես Աղա Դյուզն է: Նրա ստեղծած արվեստի գործը Մահմուդի համար ծառայել է որպես արարողակարգային օբյեկտ: Ոսկերչի վարպետության շնորհիվ հնարավոր է դարձել հրացանի մեջ տեղավորել նաև գրելու հարմարանքներ, ինչպես նաև ոչ պակաս ճոխ դաշույն:
«Հայազգի ոսկերիչներն Օսմանյան կայսրության ժամանակահատավածում համարվել են աշխարհում լավագույնը: Նրանք ոսկյա և արծաթյա իրեր պատրաստելուց զատ զբաղվել են նաև զենք-զրահի, ծիսական իրերի զարդարմամբ, թանկարժեք քարերի փայլեցմամբ: Եվ տեսնելով սուլթան Մահմուդ 1-ի համար պատրաստված աներևակայելի հրացանը՝ իսկապես չենք կարող չհամաձայնել, որ հայերը մեծ ճաշակ ունեն այս հարցում»,- եզրափակում է աղբյուրը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...