Ըստ ուկրաինական լրատվամիջոցի Հայաստանը հետաքրքիր եւ մատչելի հանգստի թոփ-7 երկրների շարքում է
Ukr.Media-ն Հայաստանը ներառել է այն 7 երկրների ցուցակում, որտեղ կարելի է ոչ թանկ հանգստանալ 2019թ․ ամռանը՝ հայտնում է AnalitikaUA.net-ը։
«Հայաստանն իսկական դրախտ է պատմության սիրահարների համար։ Զվարթնոցի տաճարը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, Գառնիի ամրոցը, Էջմիածնի տաճարը, որը նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում է, Կաթողիկե (XIII դար) եւ Զորավար (XVII-XVIII դարեր) եկեղեցիները՝ ահա Հայաստանի տասնյակ հուշարձաններից ընդամենն առավել հայտնիները։ Երկիրը ելք չունի դեպի ծով, սակայն դա փոխհատուցվում է գեղեցիկ Սեւանա լճով, որտեղ ավելի լավ է հանգստանալ հուլիսի կեսից մինչեւ օգոստոսի վերջը, երբ ջուրը տաքանում է մինչեւ հաճելի ջերմաստիճան»,- ասվում է հոդվածում։
Լրատվամիջոցը վերլուծում է ինքնաթիռի տոմսերի ու հյուրանոցներում ապրելու գները։
Հոդվածի հեղինակները նշում են, որ Հայաստանում ուտելիքը շատ սննդարար ու մատչելի է։ «Եթե ձեզ հետաքրքրում են բյուջետային ճանապարհորդությունները, ապա Հայաստանը շատ լավ տարբերակ է»,- ասում են նրանք։
Ցուցակում ընդգրկված են նաեւ Ռումինիան, Ալբանիան, Թուրքիան, Սլովակիան, Սլովենիան եւ Վրաստանը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...