Ավտոբուսի ուղևորին հաջողվել է վարորդի մահից հետո կանխել ավտովթարը
Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում ավտոբուսի ուղևորին հաջողվել է կանգնեցնել տրանսպորտային միջոցը վարորդի հանկարծակի մահից հետո: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ շրջանային վարչության կայքը:
Միջադեպը տեղի է ունեցել Շելեխով քաղաքում: Վարորդն անսպասելիորեն վատ է զգացել իրեն, բաց է թողել ղեկը, ինչից հետո ավտոբուսն սկսել է դուրս գալ ճանապարհից: Ուղևոր Սերգեյ Կուզմինը, որը նախկին ոստիկան է, շտապել է բռնել ղեկը:
Մեկ այլ ուղևորի օգնությամբ նա կանգնեցրել է ավտոբուսը: Վարորդի համար շտապօգնություն են կանչել, սակայն բժիշկներն արձանագրել են 63-ամյա տղամարդու մահը:
Փոխգնդապետ Սերգեյ Կուզմինը ներքին գործերի կառույցներում ծառայել է ավելի քան 27 տարի և թոշակի է անցել 2004-ին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...