ՌԴ-ում մեկնաբանել են Մինսկի կողմից Բաքվին «Պոլոնեզ» համակարգերի մատակարարումը
ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը խնդիր չի տեսնում Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարման հարցում:
Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք դա որևէ սպառնալիք է ներկայացնում ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությանը:
Դրան ի պատասխան Շուգաևն ասել է. «Այո, Ադրբեջանն այսօր համագործակցում է ոչ միայն մեր, այլև մյուս գործընկերների, մասնավորապես՝ բելառուսների հետ: Դա մեզ համար խնդիր չի ստեղծում: Նախևառաջ մենք առողջ, նորմալ մրցակցության կողմնակից ենք, և երկրորդ՝ երկու երկիրն էլ ԱՊՀ անդամ են, այդ իսկ պատճառով ինչպե՞ս մենք կարող ենք դեմ լինել»,-նշել է զրուցակիցը:
Շուգաևն ընդգծել է, որ եթե ադրբեջանա-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցությունը տեղի է ունենում «ողջախոհության շրջանակում, ռուսական կողմը չի կարող որևէ մեկին ինչ-որ բան թելադրել ու չի պատրաստվում նման բան անել»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...