Մելանյա Թրամփը Կոնգրեսում նստել է Թրամփ ազգանվան պատճառով ընկերների կողմից ծաղրի ենթարկվող 11-ամյա տղայի կողքին
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն այցելել է Կոնգրես, որտեղ ամուսինը՝ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկ ժամից ավելի հանդես է եկել Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձով:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ի տարբերություն Դեմոկրատական կուսակցության անդամների, որոնք պայմանավորվել են ամբողջովին ճերմակազգեստ գալ միջոցառմանը, տիկին Թրամփը կրել է Burberry բրենդի մուգ սև վերարկու՝ 2390 դոլար արժողությամբ:
Հատկանշական է, որ Կոնգրեսում տիկին Թրամփի կողքին նստել է երկու երեխա: Նրանցից մեկը 11-ամյա Ջոշուա Թրամփն էր, որին դասընկերները ծաղրում են Թրամփ ազգանունն ունենալու համար:
Անդադար ծաղրի ու ստորացումների պատճառով տղայի ծնողները փորձել են նրա ուսուցումը տանը կազմակերպել, հետո փոխել են դպրոցը, սակայն դա արդյունք չի տվել: Այժմ ծնողները մտածում են տղայի ազգանունը փոխելու մասին:
Հայտնի է, որ Ջոշուա Թրամփը նախագահական ընտանիքի հետ որևէ առնչություն չունի:
Մյուս երեխան եղել է քաղցկեղով հիվանդ 10-ամյա Գրեյս Էլինը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Մելանյա Թրամփն առաջին տիկին դառնալուց հետո մասշտաբային արշավ է սկսել՝ դրա շրջանակում տարբեր միջոցներով պայքարելով երեխաների ու դեռահասների բուլլինգի, այսինքն՝ ֆիզիկական կամ հոգեբանական բռնության (ծաղրանք, նվաստացում) դեմ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...