Մակրոնն անձամբ է Էրդողանին տեղյակ պահել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անձամբ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղյակ պահել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին: Ինչպես հաղորդում է «Եվրանյուզը», Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ընթացքում Մակրոնը, խոսելով հիշատակի օր հռչակելու նախաձեռնության մասին, հայտարարել է, որ Էրդողանին նախապես է տեղյակ պահել իր որոշման մասին, քանի որ «ցանկանում է բաց երկխոսություն պահպանել Թուրքիայի հետ»:
«Մենք տարաձայնություններ ունենք «Իսլամական պետության» դեմ պայքարի, Թուրքիայում մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների հարցերի, ինչպես նաև ցեղասպանության խնդրի վերաբերյալ»,-ասել է Մակրոնը: Նա նկատել է, որ նաև միատեսակ կարծիքներ ունեն Սիրիայի հարցում, իսկ Թուրքիայի հետ երկխոսությունը, Ֆրանսիայի նախագահի կարծիքով, առաջնային է:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը կայացել է փետրվարի 5-ին: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակել Մակրոնը խոստացել էր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ընթրիքին Մակրոնը նաև հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:
Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:

















































Մակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականություն
Մակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Հորմուզի նեղուցում նավերի պաշտպանության հարցը
Այս հարձակումը մեր ուժերի վրա անընդունելի է. Մակրոն
Իրանում ռեժիմի փոփոխությունն անհնար է «միայն ռմբակոծությունների միջոցով»
Մի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ Մակրոն
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...