Աշխատավարձերի բարձրացում և ավելի արդար հարկային համակարգ. Ֆրանսիայում նախօրեին փողոց է դուրս եկել շուրջ 300 000 մարդ (լուսանկարներ)
Ֆրանսիական ամենախոշոր արհմիություններից մեկի՝ CGT-ի («Աշխատանքի համընդհանուր համադաշնություն») կոչով նախօրեին Ֆրանսիայի մի շարք քաղաքներում փողոց են դուրս եկել հարյուր հազարավոր մարդիկ, այս մասին գրում է korrespondent.net-ը:
Նշվում է, որ միայն մայրաքաղաք Փարիզում ցուցարարների թիվը, ըստ ոստիկանության տվյալների, կազմել է 18 000, մինչդեռ CGT-ի տվյալներով՝ բողոքի ակցիային միացածների թիվը հասել է 30 000-ի: Հայտնի է, որ ցույցեր են անցկացվել նաև Մարսելում, Լիոնում, Ստրասբուրգում և մի շարք այլ քաղաքներում:
Հատկանշական է, որ ակցիային են միացել նաև «դեղին անթև բաճկոնների» շարժման անդամները, որոնք ավելի վաղ խուսափում էին արհմիությունների կազմակերպած ակցիաներից:
CGT-ի ղեկավար Ֆիլիպ Մարտինեսը դա մեծ հաջողություն է որակել՝ ընդգծելով, որ բաճկոնների գույնից զատ իրենց միջև իրականում որևէ տարբերություն չկա:
Հայտնի է, որ զանգվածային ցույցերի հետևանքով նախօրեին զբոսաշրջիկների համար փակ է եղել նաև Էյֆելյան աշտարակը, քանի որ դրա աշխատակազմը նույնպես միացել է ցուցարարներին:
Ցուցարարները պահանջել են աշխատավարձերի բարձրացում և ավելի արդար հարկային համակարգ:
Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել էին նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը:
Սակայն նույնիսկ այս քայլը չէր բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...