«Կոկորդիլոսներ՝ փողոցներում, իսկ կտուրներին՝ մարդիկ». անձրևի ռեկորդային տեղումներ Ավստրալիայում (լուսանկարներ)
Ավստրալիայի հյուսիսային հատվածում գտնվող Թաունսվիլ խոշոր քաղաքը շարունակում է գտնվել ռեկորդային առատության անձրևային տեղումների, դրա հետևանքով առաջացած ջրհեղեղների և մուսոնների տիրապետության տակ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ստեղծված իրավիճակի հետևանքով փողոցներում կոկորդիլոսներ են հայտնվել, մինչդեռ ջրի բարձրացող մակարդակը բնակիչներին ստիպել է իրենց տների կտուրներ բարձրանալ:
Հուսահատ տեղաբնակները սոցցանցերում դիմում են անծանոթներին՝ նրանցից օգնություն խնդրելով:
«Խնդրում եմ օգնեք: Մենք արդեն մի քանի ժամ արգելափակված ենք տանը: Մեզ հետ վեցամյա երեխա ու շուն կա, որոնք լողալ չգիտեն»,-ասվում է հաղորդագրություններից մեկում:
Հեղեղումները շարունակվում են 6-րդ օրն ու խառնաշփոթ են առաջացրել տասնյակ հազարավոր մարդկանց կյանքում: Այժմ քաոսային իրավիճակն առավել բարդացրել է իշխանությունների նախազգուշացումը, համաձայն որի՝ առատ տեղումներն «ասպարեզ են բերել» կոկորդիլոսներին:
Իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել հեղեղված փողոցներով չանցնել, քանի որ կոկորդիլոսները կարող են ամենուր լինել:
Ըստ օդերևութաբանների՝ առաջիկա օրերին Թաունսվիլում պտտահողմ կլինի:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...