Ձերբակալվել է Կալուգայում վթարված ավտոբուսի սեփականատերը
Երեխաների խումբ տեղափոխելիս Ռուսաստանի Կալուգայի շրջանում վթարված ավտոբուսի սեփականատերը ձերբակալվել է: Պարզվել է, որ ավտոբուսը պատկանում է մասնավոր ձեռնարկատիրոջ, որը Սմոլենսկի շրջանի Յարցեվո քաղաքի բնակիչ է: Այս մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի կայքը:
Կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ձերբակալությունն իրականացվել է հարուցված քրեական գործի շրջանակներում, իսկ գործը հարուցվել է հետևյալ հատկանիշներով՝ առանց անվտանգության կանոնները պահելու ծառայություններ մատուցելը, որը հանգեցրել է 2 կամ ավելի մարդու մահվան:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կալուգայի մարզում երեկ ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս է եկել ու շրջվել է երեխաներ տեղափոխող ավտոբուս: 7 մարդ զոհվել է, նրանցից 4-ը եղել են երեխաներ: Տուժածերի թիվը գերազանցում է 30-ը, իսկ ուղևորների ընդհանուր թիվը եղել է 48:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ճշտել է Կալուգայի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսի վթարի պատճառով տուժած հայերի անունները.
Մարիա Առաքելյան (ծնված 2008 թ.),
Սոնա Ադամյան (ծնված 1988 թ.):
Տուժողները տեղափոխվել են Կալուգայի քաղաքային հիվանդանոց: Դեսպանությունից հայտնել են, որ ռուսական գերատեսչությունների հետ մշտական կապի մեջ են՝ մյուս տուժողների տվյալները պարզելու համար:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...