Բասրա եւ Աքաբա նավահանգիստներն իրար կկապեն նոր նավթամուղով
Իրաքն ու Հորդանանը միասին կկառուցեն նավթամուղ, որը կկապի Բասրա եւ Աքաբա նավահանգիստները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Ըստ հրապարակման, համատեղ նավթամուղ կառուցելու գաղափարի մասին համատեղ հայտարարել են Իրաքի եւ Հորդանանի վարչապետներ Ադել Աբդ ալ-Մահդին եւ Օմար Ռազազան։ Իրաքը Հորդանանին կմատակարարի նաեւ օրական 10 հազար բարել նավթ՝ Քիրքուկի նավթահանքերից։
Նշենք, որ այս պայմանավորվածությունները ձեռք են բերվել անցյալ հանգստյան օրերին` Իրաքն ու Հորդանանը կապող միակ անցակետում՝ Թուրայբիլ-ալ-Քարամայում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։ Իր հերթին Հորդանանն էլ երկու տարի շարունակ էլեկտրաէներգիա կմատակարարի Իրաքին` հաշվի առնելով այդ երկրի՝ էլեկտրականության ունեցած պահանջարկը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...