Մոսկվայի կենտրոնի պատմական շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր
Մոսկվայի կենտրոնում գտնվող Նիկիտսկի բուլվարի բնակելի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է TACC-ը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:
Հրդեհը բռնկվել է Նիկիտսկի բուլվար 12 հասցեում՝ բնակելի շենքի հինգերորդ հարկի բնակարաններից մեկում և շատ արագ տարածվել, քանի հարկերի միջև կան փայտյա կառուցատարրեր: Հրդեհին բարդության 2-րդ աստիճան է տրվել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, կրակը շատ արագ է տարածվել, ինչի հետևանքով 5-րդ և 6-րդ հարկերի միջև փլուզում է տեղի ունեցել: Ժամը 03.50-ին (երևանյան ժամանակով ժամը 04.50-ին) հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը, սակայն այն դեռ մարված չէ:
Վերջին տվյալներով՝ այրվող տարածքի մակերեսը 2 հազար քառակուսի մետր է: Հաղորդվում է, որ փրկարարներն այրվող տնից 42 մարդու են փրկել, այդ թվում երկու երեխայի:
Նիկիտսի բուլվար 12 հասցեում գտնվող բնակելի շենքը կառուցվել է 1912 թվականին և համարվում է մշակութային ժառանգության օբյեկտ: Շենքում կա ավելի քան 100 բնակարան:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...