Իսրայելը «խելացի պատ» է կառուցում Գազայի հատվածի հետ սահմանին
Իսրայելի Պաշտպանության բանակի ինժեներական ստորաբաժանումներն սկսել են վերգետնյա «խելացի պատի» կառուցումը Գազայի հատվածի հետ սահմանին, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով The Jerusalem Post-ին:
Հաղորդվում է, որ այդ հայտարարությունը հնչեցրել է երկրի վարչապետ Բինյամին Նետանյահուն:
«Արգելապատնեշը եզակի է եւ լիովին համապատասխանում է Գազայի հատվածի կողմից սպառնալիքները զսպելու համար. այն առավելագույն չափով կկանխարգելի ներխուժումն իսրայելական տարածք»,-թերթը մեջբերում է արգելապատերի կառուցման բանակային վարչության ղեկավար, բրիգադի գեներալ Էրան Օֆիրին:
Ներկայումս Գազայի հատվածն Իսրայելից առանձնացված է արգելապատով՝ զինված տեսախցիկներով, պահակային աշտարակներով եւ փշալարերով: 2016 թվականի սեպտեմբերին իսրայելական իշխանությունները ձեռնարկել էին Գազայի երկայնքով ստորգետնյա պատի կառուցումը, որպեսզի թույլ չտան մյուս կողմից թունելների կառուցումը: Շինարարության ավարտից հետո միասնական ստորգետնյա արգելապատնեշը կձգվի ամբողջ՝ շուրջ 70 կմ սահմանի երկայնքով. դրանց խորությունը մի քանի տասնյակ մետր է: Ստորգետնյա արգելապատնեշի կառուցումը դեռեւս ավարտված չէ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...